շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ն չի կարողանա օգնել Վարդանյանին քաղաքացիությունից հրաժարվելուց հետո. ՌԴ Դաշնային խորհուրդ

ՌԴ-ն չի կարողանա օգնել Վարդանյանին քաղաքացիությունից հրաժարվելուց հետո. ՌԴ Դաշնային խորհուրդ

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից դուրս գալու հետևանքները նրա անձնական ընտրության արդյունքն են, դա կարող է լավ օրինակ լինել ռուսական անձնագրի անգինությանը կասկածողների համար, ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ին ասել է Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաշկինը՝ նշելով, որ Վարդանյանը չի կարողանա օգնություն ստանալ Ռուսաստանից:

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել է Հայաստանի ուղղությամբ մեկնելու փորձի ժամանակ: Նախորդ տարեվերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել էր Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։

՛՛Դա քաղաքացիությունից հրաժարվելու կամավոր ընտրություն էր, հետևաբար, այդ քայլի բոլոր իրավական հետևանքները նրա ընտրության հետևանքն են։ Կարծում եմ, որ նրա՝ քաղաքացիությունից կամավոր դուրս գալու իրավական հետևանքները կլինեն, քանի որ նա այժմ չի կարող ստանալ Ռուսաստանի Դաշնության օգնությունը և չի ստանա՛՛, - ասել է Բաշկինը։

Նա նշել է, որ այս իրավիճակը կարող է լավ օրինակ լինել նրանց համար, ովքեր ՛՛կասկածում են կամ կարող են կասկածել Ռուսաստանի քաղաքացիության անգին լինելուն՛՛:

՛՛Ինչ-որ մեկին ի ծնե տրվում է այդպիսի հաջողություն, ճակատագրի նվեր։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, թե ինչպես պետք է գնահատել այն, ինչ շնորհվում է ճակատագրի, ծնունդյան և ծնողների կողմից", - բացատրել է խորհրդարանականը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: