ՀՀ վարչապետն անդրադարձել է ՌԴ-ի հետ հարաբերություններին և գազի գնին առնչվող հարցին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին։ Վարչապետը հարցին անդրադարձավ լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ ՌԴ-ից հնչող հայտարարություններին։
«Մեր ռազմավարությունը մնում է նույնը՝ մենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի կաշխատենք և մեր բոլոր խնդիրները կլուծենք»,- նշեց վարչապետը։



