հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ՌԴ հատուկ ծառայությունները, գործակցելով ներհայաստանյան գործակալական ցանցի մաս կազմողների հետ, ՀՀ-ում հակառուսական ակցիաներ են կազմակերպում. Բաբաջանյան

ՌԴ հատուկ ծառայությունները, գործակցելով ներհայաստանյան գործակալական ցանցի մաս կազմողների հետ, ՀՀ-ում հակառուսական ակցիաներ են կազմակերպում. Բաբաջանյան

Վերջին օրերին շատերի համար անծանոթ անհատներ, հասարակական խմբեր, նախկինում Հայաստանի՝ Ռուսաստանի հետ վերամիավորման կողմնակիցներ, սկսել են անթաքույց հակառուսականություն քարոզել և հակառուսական բողոքի ակցիաներ կազմակերպել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

՛՛Համոզում ունեմ, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները՝ գործակցելով ներհայաստանյան գործակալական ցանցի մաս կազմող անհատների և շրջանակների հետ, Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ մասնավորապես Երևանում, հակառուսական բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ապագայում հիմնավորելու համար Հայաստանի առջև դաշնակցային պարտավորությունները կատարելուց հրաժարումումն ու անգործությունը։

Սա մոտ ապագայում Ռուսաստանին սպասարկող հայաստանյան քաղաքական շրջանակների ձեռքին կարևոր շահարկումներից է լինելու՛՛,-նշել է նա։

Այսօր Երևանում «Ազատության» հրապարակում որոշ ուժեր հանրահավաք են կազմակերպում՝ պահանջելով, որ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից։

  • Կիսվել: