շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։

Պատասխանելով իրադարձությունները մեկնաբանելու խնդրանքին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ դա «Հայաստանի ներքին գործն է»։

Գերատեսչությունում ասվածին որևէ մանրամասն չեն ավելացրել։

Ավելի վաղ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ և նրան ազատելու որոշում կայացրել։

Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրելուց հետո միայն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: