շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եղբայրական ՀՀ-ն աննախադեպ ճնշման է ենթարկվում. Զախարովան համոզված է, որ արտաքին ուժերին չի հաջողվի գժտեցնել Մոսկվային ու Երևանին

Եղբայրական ՀՀ-ն աննախադեպ ճնշման է ենթարկվում. Զախարովան համոզված է, որ արտաքին ուժերին չի հաջողվի գժտեցնել Մոսկվային ու Երևանին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի եւ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ տեղի ունեցող գործընթացները:

"Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, ուր Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները:

Տեսնում ենք, թե դրսից ինչպիսի աննախադեպ ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը: Մեր երկրների և ժողովուրդների միջև դարավոր կապերին վնաս հասցնելու նպատակով քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Վաշինգտոնի և Բրյուսելի հրահանգով գործող բազմաթիվ հիմնադրամներ, ՀԿ - ներ և ԶԼՄ-ներ կրկնակի ուժով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել", - ասել է Զախարովան ։

Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվային ու Երեւանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողությամբ չեն պսակվելու ։

"Տրամադրված ենք Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, ինչը թույլ կտա մեզ միասին հաղթահարել ներկայիս մարտահրավերները։ Մենք զարգացնում ենքռազմաքաղաքական և ռազմատեխնիկական գծերի շուրջ երկխոսություն։ Ապրանքաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով։

Իրականացվում և մշակվում են լուրջ նախագծեր տրանսպորտի, լոգիստիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիական ոլորտներում։

Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են հետագայում ևս ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության ամրապնդման խնդիրները։ Գիտական, կրթական և մշակութային ոլորտներում պահպանվում են ճյուղավորված շփումներ։ Երևանին զգալի օգուտներ է բերում մասնակցությունը ԵԱՏՄ-ին", - ասել է Զախարովան ։

Նրա խոսքով՝ Արեւմուտքի անխոհեմ եւ լկտի մոտեցումը նկատելի է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նկատմամբ: Հաշվի չեն առնվում ոչ տարածաշրջանային առանձնահատկությունները, ոչ էլ խնդիրների հատուկ զգայունությունը Վաշինգտոնի եւ Բրյուսելի իրական նպատակները ոչ թե փոխզիջումային եւ հավասարակշռված որոշումների մշակումն է, այլ Անդրկովկասից Ռուսաստանի դուրս մղելը։

"Յուրացվում և այլասերվում են մեր եռակողմ զարգացումները: Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների ժամանումները Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա", - ասել է Զախարովան ։

Նա նշել է, որ զուգահեռաբար շրջանառվում են մերկապարանոց մեղադրանքներն այն մասին, որ Մոսկվան, իբր, չի կատարում Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում իր պարտավորությունները:

"Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ հենց մեր երկիրն է դադարեցրել պատերազմը 2020թ. նոյեմբերին, խաղաղապահներ է ուղարկել, որոնք խաղաղություն եւ կայունություն են բերել տարածաշրջան, եւ առ այսօր վճռորոշ ներդրում ենք կատարում Բաքվի եւ Երեւանի միջեւ զինված միջադեպերի կարգավորման գործում։ Իսկ արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերմանը, ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը։

Բոլոր մակարդակներում շարունակում ենք աշխատել գործընկերների հետ՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համակողմանի կարգավորման՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, հումանիտար խնդիրների լուծումը, հասարակական և փորձագիտական երկխոսության հաստատումը։ Միաժամանակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամքն ու համաձայնությունը", -հավելել է նա:

Զախարովան հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան՝ մասնակցելու հերթական եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ համալիրը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: