ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն բոլոր խաղացողներին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հարցում

ՌԴ ԱԳՆ-ն բոլոր խաղացողներին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հարցում

Մոսկվան կոչ է անում բոլոր ներքին եւ արտաքին խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի իրադրության կապակցությամբ: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը"

«Կոչ ենք անում բոլոր ներքին եւ արտաքին խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, այդ թվում ՝ հռետորաբանության առումով։ Այժմ կարևոր է հնարավորինս զգույշ լինել, որպեսզի անհապաղ հասնենք հրադադարի և կողմերի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է նա։

«Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին 1991 թվականից ի վեր։ Մենք մտադիր ենք շարունակել շփումները բոլոր գործընկերների հետ», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Ռուդենկոն նշել է, որ Մոսկվան մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ: «Այդ ձևաչափի ներսում համագործակցությունը բավականին հաջող է զարգանում։ Հույս ունենք, որ այն արդյունք կտա իրավիճակի ներկայիս սրման տեսանկյունից», - եզրափակել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ իրավիճակը մնում է շատ վտանգավոր, քանի որ 2016 թվականից ի վեր առաջին անգամ կիրառվում է ծանր սպառազինություն, կան իրական զոհեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: