ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կայցելի Հայաստան. Զախարովա

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կայցելի Հայաստան. Զախարովա

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները քննարկելու նպատակով առաջիկայում Երեւան կայցելի Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ այս օրերին Խովաեւը միեւնույն նպատակով Բաքվում է:

՛՛Ռուսական կողմը առաջնահերթ նշանակություն է տալիս ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների իրականացմանը՝ ներառյալ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումը, սահմանազատումը, Բաքվի եւ Երեւանի միջեւ կապերի ամրապնդումը քաղաքացիական հասարակություններ միջոցով։ Մենք հետեւողականորեն բոլոր մակարդակներում ջանքեր ենք գործադրում, որպեսզի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների վերը նշված պայմանավորվածություններն ամբողջ ծավալով իրականացնեն՛՛,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ աա պայմաններ կստեղծի Հարավային Կովկասում կայուն խաղաղության ձեւավորման համար, որը բխում է ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլեւ նրանց հարեւանների շահերից:

  • Կիսվել: