Ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվում է որոշ ուղղություններով գնալ սերիական արտադրության․ Հակոբ Արշակյան
Այսօր ներկայացնելով գործունեության արդյունքները ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ կատարվել է ռազմաարդյունաբերական ընկերությունների հնարավորությունների գնահատում, 2018-2024 թվականների սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կետերի կատարման վերաբերյալ վերլուծություն։
Նրա ներկայացմամբ, տարվել է ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների կողմից սերիական արտադրատեսակների գնային առաջարկներով կատալոգի ստեղծման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ, գործարկվել են մի շարք արտադրատեսակների ու նոր մշակումների մասին փորձնական արտադրություններ, իրականացվել են փորձարկումներ և որպես արդյունք նախատեսվում է այդ ուղղություններով գնալ սերիական արտադրության։
«Հաջող փորձարկումներ են իրականացվել նաև անօդաչու թռչող սարքերի մասով դուք տեսել եք դրանց կիրառումը իրական մարտական պայմաններում, Տավուշում հուլիսյան մարտերի ընթացքում», - հավելեց նախարարը։


