կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Քվեարկել եմ հանուն Հայաստանի անվտանգության․ Վաղարշակ Հարությունյան

Քվեարկել եմ հանուն Հայաստանի անվտանգության․ Վաղարշակ Հարությունյան

Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը քվեարկել է հանուն Հայաստանի անվտանգության և զարգացման։ Այս մասին նա ասաց այսօր՝ հունիսի 7–ին, իր ընտրությունը կատարելուց հետո։

«Կարևոր է անվտանգությունն ու երկրի զարգացումը` անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կլինեն։ Մեր ազգային ժողովը պետք է ղեկավարվի ազգային շահերով»,– ասաց Հարությունյանը լրագրողներին։

Ռեֆորմիստների կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է հենց «Անվտանգություն և զարգացում» պաշտոնական կարգախոսով։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

  • Կիսվել: