ՔՊ-ն Գյումրիում ամենաուժեղ քաղաքական ուժն է. Վահե Ղալումյան
Եկեղեցում կան կուսակրոնությունը խախտած բազմաթիվ մարդիկ, որոնք եկեղեցում չպետք է լինեն, սրբազան կոչվելու իրավունք չունեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հովհաննավանքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը:
Լրագրողների հարցին, թե ինչու կառավարության ծրագիրը իշխող կուսակցությունը չի կատարում, նա ասաց որ կառավարության ծրագիրը իրականացնելու համար հաջորդ շաբաթ հաշվետվություն է լինելու ԱԺ-ում:
Հարցին, թե քանի եկեղեցի է նա թողել Արցախում, նա պատասխանեց, թե եկեղեցի չի թողել:
Դիտարկմանը, թե շատ համայնքերում ՔՊ-ն չունի իշխող ուժի վստահությունը, եւ արդյոք նրանք չեն պատրասվում եկեղեցու հարցում այս արշավը նախընտրական ծրագրում ներառել, Ղալումյանը նշեց, որ ՔՊ-ն Գյումրիում ամենաուժեղ քաղաքական ուժն է:
Դիտարկմանը թե իշխանությունը հաշտ չէ նրա հետ, որ Գյումրիում ընդդիմություն է հաղթել, Ղալումյանը ասաց, որ իրենք անօրինականության հետ հաշտ չեն:
«Թողնենք Ղուկասյան Վարդանը կաշառք վերցնի, տարածք օրինականացնի, մի քանի տարի հետո դրան քաղաքական գնահատայկան տա՞նք»,-ասաց նա:
Լրագրողները հակադարձեցին, որ իշխանությունը նման կերպ չի վարվում յուրայինների հետ՝ օրինակ բերելով, որ հիմա ազատության մեջ է կաշառքի գործով անցնող Շենգավիթի նախկին համայնքապետ Ռազմիկ Մկրտչյանը, Ղալումյանը ասաց, որ ինքը այդ հարցերը չի կարող պարզաբանել, օրենքի տիրույթում է:


