երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 ՔՊ մամուլի խոսնակը հերքում է  շրջանառվող լուրերը

ՔՊ մամուլի խոսնակը հերքում է շրջանառվող լուրերը

«Քաղաաացիական պայմանագիր» կոըսակցության մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը հերքել է մամուլում շրջանաչվող ապատեղեկատվությունները վարչապետի և ստեղծված իրավիճակի մասին։ Նա մասնավորապես գրել է.

«1. ՔՊ վարչության անդամների կողմից հրաժարականի պահանջի մասին լուրերը սուտ են։
2. Վարչության նիստ չի եղել։
3.Խմբակցության նիստ չի եղել։
4. Ոստիկանությունը գործում է իր պլանին և իրավիճակին համապատասխան, արտառոց ոչինչ չկա։
5. Վարչապետը կառավարության շենք քիչ առաջ չի գնացել։
6. Հանրայինի տեսախցիկ չի բերվել։
7. Ուղղաթիռը տեղափոխվել է զինվորական շարժի շրջանակներում։
8. Ուղերձ չի լինելու։
9. Ընդդիմության հետ հիմա հանդիպում չկա։
10. Տարածվող կրճատված հրաժարականի վիդեոն 2018 թվականի է, երբ վարչապետը հրաժարական տվեց, որպեսզի նախորդ խորհրդարանը ցրվի։
11. Մեդիատեռորիստները պարտվելու են»։

  • Կիսվել: