ՔՊ խմբակցության կողմից առաջադրված ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանին խորհրդարանում ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ նախագահի տեղակալի երեք թեկնածուներն են երեք պաշտոնների համար՝ Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանին Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը:
Հայկ Արսենի Կոնջորյանը ծնվել է 1987 թվականի մայիսի 30-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
2008 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 2010 թվականին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2013 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:
2014-2018 թվականներին ծավալել է հրապարակախոսական գործունեություն՝ հեղինակելով մի շարք վերլուծական և հրապարակախոսական հաղորդաշարեր:
2011-2015 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամ։
2017-2018 թվականներին Հայկ Կոնջորյանը աշխատել է ՀՀ ԱԺ-ում՝ որպես «Ելք» խմբակցության փորձագետ։
Կոնջորյանն ընտրվել է ՀՀ ԱԺ 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ գումարման պատգամավոր:
2018-ի մայիսին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ Ելք խմբակցության կազմում, 2018-ի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է ԱԺ պատգամավոր ռեյտինգային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքից՝ հանդիսանալով Իմ քայլը խմբակցության անդամ:
2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՔՊ կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
2021-ին ընտրվել է 8-րդ գումարման ԱԺ-ի կառավարող՝ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար և պաշտոնավարել մինչև գումարման ավարտը:


