ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները

Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հանրապետության գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել իրեն առաջադրված մեղադրանքները՝ չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանի Սահմանադրական դատարանը 300.1 հոդվածը (որով մեղադրում էին Քոչարյանին) ճանաչել է հակասահմանադրական: Այժմ Գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքները, բայց չեմ կարծում, որ նրանք հաջողության կհասնեն»,-ասել է  Քոչարյանը՝ «Պոզներ» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, ՍԴ-ն նախօրեին հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1- հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:

Սահմանդրության 170-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: