հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Քննիչները զանգվածային դիմումներ են գրում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնելու համար. «Ժողովուրդ»

Քննիչները զանգվածային դիմումներ են գրում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում, ՀՀ քննչական կոմիտեում եւ այլ ուժային կառույցներում քննիչների զգալի մասը սկսել է աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Իսկ ո՞րն է պատճառը։ Մենք տեղեկացանք, որ նրանց՝ դիմում գրելու պատճառն այլ աշխատանքի անցնելու ցանկությունն է։ Մասնավորապես, նրանցից շատերն ազատվելու դիմում են գրում, որպեսզի գնան Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատելու:

Ավելին՝ մարզային եւ վարչական շրջանների քննչական բաժինների պետերը եւ ոստիկանապետերն արդեն դիմել են, քննություն հանձնել, որպեսզի առավել բարձր աշխատավարձով Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնեն: Ասել է թե՝ ուժային կառույցներից համատարած արտահոսք է սկսվել դեպի Հակակոռուպցիոն կոմիտե, եւ մյուս ուժային կառույցների ղեկավարները չգիտեն, թե թափուր մնացած աշխատատեղերը ինչպես համալրեն. մասնագետների սով է պետական համակարգում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: