երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Քննարկվում են Արցախի ճանաչման և փոխգործակցության համաձայնագրի տարբերակները. Ռուբինյան

Քննարկվում են Արցախի ճանաչման և փոխգործակցության համաձայնագրի տարբերակները. Ռուբինյան

Առաջին հերթին մենք պետք է մեզ վրա հույս դնենք, որը բնականաբար չի նշանակում, որ չպետք է աշխատանք տանենք միջազգային գործընկերների հետ, ինչն էլ արվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

 

Հարցին, թե ինչ փուլում են Արցախի ճանաչման երեկ հնչեցված առաջարկները, պատգամավորը պատասխանեց, որ քննարկումները շարունակվում են, քննարկվում են և՛ ճանաչման և՛ փոխգործակցության համաձայնագրի տարբերակները:

«Կան տարբեր գործոններ, բայց կարևորն այն է, որ մեր քաղաքական դիսկուրսում կան այդ քննարկումները: Մեր դիվանագետների առաջնային գործն այն է, որ միջազգային հանրությանը, մեր բոլոր գործընկերներին, բոլոր մայրաքաղաքներում ներկայացնեն ներկա իրավիճակը, այն է՝ թուրքական բացահայտ անթաքույց ռազմաքաղաքական աջակցությամբ՝ Ադրբեջանի հարձակումը Արցախում և դրանից բխող բոլոր հետևանքները»,- ասաց նա:

 

Ըստ նրա՝ դեռ վաղ է ներկայացնել, թե ինչ արդյունքներ են գրանցել մեր դիվանագետները, բայց ընթացիկ գործողությունները դրական է գնահատում: Հարցին, թե արդյոք կան քննարկումներ ռուս գործընկերների հետ և արդյոք ներկայացվում է, որ Ռուսաստանի կողմից տրամադրված զենքով են այս գործողություններն իրականանում, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ռուս, քննարկումներ են լինում և ներկայացվում է այն, ինչը բխում է մեր շահերից:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: