կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Քննարկվել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նոր ծրագրերի հնարավորությունները

Քննարկվել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նոր ծրագրերի հնարավորությունները

Նոյեմբերի 25-ին Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Արփինե Խաչատրյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի մշակույթի նախարար և զբոսաշրջության գծով կրտսեր նախարար Էրիկ Թիլի հետ։ Այս մասին հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպանությունը:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունը մշակույթի, մշակութային ժառանգության պահպանման, կինոյի, գրականության և զբոսաշրջության ոլորտներում ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը։
 
Քննարկվել են ընթացիկ նախաձեռնությունները, ինչպես նաև նոր համագործակցային ծրագրերի հնարավորությունները՝ ուղղված Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերությունների ամրապնդմանը և փոխըմբռնման զարգացմանը։

  • Կիսվել: