շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (Oxford Alumni Business Club of Armenia-OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանին և ակումբի հիմնադիր խորհրդի անդամ Հայկ Կարապետյանին։ Այս մասին տեղեկանում ենք Սինանյանի Ֆեյսբուքի էջից:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք 2026 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև սփյուռքի ներուժի ներգրավման և Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև տնտեսական ու գործարար կապերի զարգացման հնարավորությունները։

Կարևորել ենք համաշխարհային հայկական ներուժի համախմբման, գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման նշանակությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսական զարգացման և մրցունակության բարձրացման»,- գրել է նա:

  • Կիսվել: