երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող բարեփոխումներից բխող ծրագրերը

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող բարեփոխումներից բխող ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Լոռու մարզի Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, Վանաձորի տարեցների տուն և Սպիտակի փոքր համայնքային տուն։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
 
Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է հաստատությունների շենքային պայմաններին, մատուցվող ծառայությունների շրջանակին և իրականացվող աշխատանքներին։
 
 
Կենտրոնների ղեկավարների հետ զրույցում նախարար Թորոսյանը կարևորել է հարմարավետ ու մատչելի միջավայրի ստեղծումը, խնամվողների կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը, ինչպես նաև աշխատանքային պայմանների և առկա ռեսուրսների շարունակական բարելավումը։
 
 
Քննարկվել են նաև երեխաների իրավունքների պաշտպանության, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող ոլորտներում իրականացվող բարեփոխումներից բխող ծրագրերը․ այս համատեքստում ընդգծվել են երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման, արժանապատիվ ծերության ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված աշխատանքները։

  • Կիսվել: