Քննարկել ենք համակարգված աջակցությունը Հայաստանում ազատ և արդար ընտրություններին. Շվեդիայի ԱԳՆ
Արդյունավետ նախաճաշ եմ ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը։
«ԵՄ-ն և Շվեդիան վերահաստատել են շարունակական աջակցությունը Հայաստանի հետ կապերի խորացմանը։ Մենք քննարկել ենք մեր համատեղ հանձնառությունը բարեփոխումների օրակարգին և համակարգված աջակցությունը Հայաստանում ազատ և արդար ընտրություններին»,-նշել է նա։


