Քննարկեցինք, քննարկեցինք, քննարկեցինք, էլի քննարկեցինք, հետո մի քիչ էլ քննարկեցինք՝ հասկացանք, որ պատրաստ չենք, չենք էլ լինի. Փաշինյան
«Սիրելի 1.6 մլն հայրենակիցնե՛ր, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չը-գը-րո-հել»,- կառավարության նիստում ՀՀ քաղաքացիներին դիմեց Նիկոլ Փաշինյանը, այն բանից հետո, երբ Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նախորդ օրը ստորագրվել է առողջապահական ապահովագրման ներդրման օրինագիծը։
Փաշինյանը ճշտոց, որ խոսքը հիվանդանալուն չի վերաբերում և երաշխավորեց, որ ներկայիս տեխնոլոգիաների զարգացման դարում ցանկացած քաղաքացու բժշկական զննության ժամանակ անպայման կգտնեն բուժելու ինչ-որ առողջական խնդիր։
«Պետք չէ հունվարի 1-ից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետև ո՛չ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ո՛չ պոլիկլինիկաններն են փակվելու և պետք է կառավարել»,-հայտարարեց Փաշինյանը։
Անդրադառնալով առողջապահական ապահովագրման համակարգի ներդրման ուշացմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«2021 թվականի հուլիսի 1-ից էինք նախատեսում, բայց մենք քննարկեցինք, քննարկեցինք, քննարկեցինք, էլի քննարկեցինք, հետո մի քիչ էլ քննարկեցինք՝ հասկացանք որ պատրաստ չենք։ Հեոտո ասացիքն՝ լավ եկեք անենք 2025 թվականի հունվարի 1-ից հետո քննարկեցինք, քննարկեցինք, քննարկեցիան՝ հետո հասկացանաք որ պատրատ չենք, հետո հասկացանք որ երբեք էլ պատրաստ չենք լինելու, որովհետև եթե պատրաստության այն նշաձողը, որը մեր առաջ դնում ենք, մենք ուզում ենք միդեալական պատրաստ լինենք,որ ունենաք 600 S դասի մերսեդեսի մի բան, որ կոճակը սեղմենք և ամեն ինչ սկսի։ Բայց մենք մի բան հաշվի չենք առնում, որ մենք 600 S դասի մերսեդեսի կառուցման համար պետո է գոնե «զապորոժեց» կառուցելու փորձ ունենանք»


