Քննարկեցինք նաև խաղաղության գործընթացն ու Հայաստանում սպասվող ընտրությունները. Ռուբիոն՝ իր ու Միրզոյանի հանդիպման մասին
Այսօր Երևանում Միրզոյանի հետ նախաստորագրեցինք TRIPP-ի մասին համաձայնագիր, ստորագրեցինք ռազմավարական գործընկերության կանոնադրություն ու կարևոր հանածոների վերաբերյալ հուշագիր: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով այսօր իր և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանն ու ստորագրած փաստաթղթերին:
«Քննարկեցինք նաև խաղաղության գործընթացն ու Հայաստանում սպասվող ընտրությունները»,-նշել է Ռուբիոն:



