ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննադատությունները կամ կառավարության հրաժարականի պահանջը ես շատ իրավաչափ եմ համարում․ Կոտայքի մարզպետ

Քննադատությունները կամ կառավարության հրաժարականի պահանջը ես շատ իրավաչափ եմ համարում․ Կոտայքի մարզպետ

Քննադատությունները կամ կառավարության հրաժարականի պահանջը ես շատ իրավաչափ եմ համարում, բայց կա մի կարևոր նյուանս. Ինձ համար անհասկանալի է այն, որ նման պահանջ է ներկայացվում համավարակի ու արտակարգ դրության պայմաններում: Այս մասին այսօր ԱԺ-ուն լրագրողների հետ զրույցում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Մենք ԲՀԿ-ի հետ կոալիցիա չենք կազմել, դա ազգային համաձայնության կառավարության ֆորմատ էր, որը 2018 թվականի հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերով լուծարվեց: Հուշագրի էությունն էլ նրանում էր, որ տվյալ կուսակցությունը՝ իր նախագահի մակարդակով, պատրաստակամ էր կիսելու հեղափոխության արժեքները, գաղափարները, քաղաքական կուրսը:

Դրանից հետո մենք դիմություն-ընդդիմություն դասական քաղաքականության մեջ ենք եղել: Քննադատությունները կամ կառավարության հրաժարականի պահանջը ես շատ իրավաչափ եմ համարում, բայց կա մի կարևոր նյուանս. Ինձ համար անհասկանալի է այն, որ նման պահանջ է ներկայացվում համավարակի ու արտակարգ դրության պայմաններում: Այն ընկալելի կլիներ, երբ առարկայական, թիրախային քննադատություն հնչեր, կոնկրետ ծրագրային այլընտրանքներ առաջարկվեին»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի առաջարկներին, մարզպետը դրանք համեմատեց կենացների հետ և հիշեցրեց, որ ԲՀԿ-ն մի քանի անգամ կոալիցիայի մաս է կազմել ու կիսում է այդ տարիներին տեղի ունեցածի պատասխանատվությունը:

  • Կիսվել: