երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Քելբաջարն ավելի է սազում, քան՝ Քարվաճառը»․ ՔՊ-ական պատգամավորը պարզաբանում է

«Քելբաջարն ավելի է սազում, քան՝ Քարվաճառը»․ ՔՊ-ական պատգամավորը պարզաբանում է

«Եկել եմ ասեմ, որ երեկ չէ, առաջին օրվա Քելբաջար-Քարվաճառ թեմային կրկին եմ անդրադառնում՝ հատուկ ինտելեկտուալների համար, առավել ևս, որ պարզվեց, լավ, սա մի ուրիշ անգամ կասեմ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

«Եվ ուրեմն՝ ինչ եմ ես գրել, միտքը հետևյալն էր՝ «ըստ տեղանքի անվան, բովանդակության և հնչողության էության ու հատկանիշների համապատասխանությանը՝ Քելբաջարն ավելի է սազում, քան՝ Քարվաճառը»:

Իհարկե, ընդունում եմ, որ նախադասությունն այդքան էլ գրագետ չէ կազմված: Սակայն խնդրում եմ, ուշադրություն՝ չեմ գրել ադրբեջանական է, հայկական է, չինական է, պորտուգալական է, չեմ գրել, որ դարում է առաջին անգամ հիշատակվում, չեմ գրել, որ դարում է առաջին անգամ քարտեզի վրա հայտնվել, չեմ գրել տեղանունների հանրագիտարանային բառարաներն ինչ են պնդում, չեմ գրել անվանման ծագումնաբանությունը, ըստ բառարանների, թյուրքական է, պարսկական է, հայկական է, թե քրդական:

Ուղղակի գրել եմ, որ տեղանքի հատկանիշներին և էությանը, հնչողությամբ և իմաստով Քելբաջար անվանումը, որը թարգմանաբար նշանակում է՝ բերդ գետի վրա կամ քարե ամրոց, ավելի շատ է սազում քան Քար-Վաճառ: Առավելևս իմաստով, առավելևս: Այսքանն էի գրել, որևէ այլ բան, որը յուրաքանչյուրը տեսնում է, ըստ իր ցանկության և անձնական վերաբերմունքի, գրված չէ այստեղ»,- գրել է նա:

  • Կիսվել: