շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Քահանաների հայտարարությունների շքերթ՝ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների՝ Եկեղեցու բարենորոգման ծրագրին միանալու վերաբերյալ

Քահանաների հայտարարությունների շքերթ՝ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների՝ Եկեղեցու բարենորոգման ծրագրին միանալու վերաբերյալ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացում հերթը հասել է շարքային քահանաներին:

Այսօր քահանաների հայտարարությունների իսկական շքերթ է, միմյանց հաջորդել են բազմաթիվ հայտարարություններ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների՝ Եկեղեցու բարենորոգման ծրագրին միանալու վերաբերյալ:

Մասնավորապես՝ այս պահի դրությամբ նման հայտարարությամբ են հանդես եկել ներքոնշյալ քահանաները.

Տեր Մովսես քահանա Աշուրյան

Տեր Գալուստ քահանա Սահակյան

Տեր Մաշտոց քահանա Ստեփանյան

Տեր Մկրտիչ քահանա Մուշադյան

Տեր Պողոս քահանա Միքայելյան

Տեր Անուշավան քահանա Կոշեցյան

Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյան

Տեր Արարատ քահանա Օրդոյան

Տեր Աշոտ քահանա Մաթևոսյան

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

Շմավոն քահանա Ղևոնդյան

Տեր Պարթև քահանա Մուրադյան

Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա)

Ռազմիկ սարկավագ Պետրոսյան

Ռուբեն սարկավագ Պետրոսյան

Տեր Զգոն քահանա Աբրահամյան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:

  • Կիսվել: