շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանում գրանցված ավիաընկերություններին շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքները

Քաղաքավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանում գրանցված ավիաընկերություններին շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքները

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին, հաշվի առնել​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի​ խորհուրդը​ և​ դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա​ ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։ Այս մասին ասվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գիշերը տարածած հաղորդագրության մեջ։

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտե շարունակում է​ հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների,​ Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների,​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: