շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն Ն. Փաշինյանի գլխավորած ոչ լեգիտիմ իշխանությունն է․ «Մայր Հայաստան»

Քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն Ն. Փաշինյանի գլխավորած ոչ լեգիտիմ իշխանությունն է․ «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառած բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: Անհամաչափ ուժի գործադրման և հատուկ միջոցների օգտագործման արդյունքում տուժել են տասնյակ քաղաքացիներ:

«Մենք ոստիկանության այս վարքագիծը գնահատում ենք ապօրինի, և այդ ապօրինության թիվ մեկ մեղավոր համարում Նիկոլ Փաշինյանին, որը լեգիտիմ չէ և ուժային կառույցներին դարձնում է հանցակից:

«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանական հարձակումները: Այդ անբարո, հակապետական վարքագիծը ձեռնտու է միայն մեր երկրի թշնամիներին: Մենք Եկեղեցու կողքին ենք ու բոլոր միջոցներով պաշտպանելու ենք այն:

Ստեղծված քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատճառն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ոչ լեգիտիմ իշխանությունն է: Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է, նոր կառավարության ու խորհրդարանի ձևավորումն է՝ ժողովրդի կամարտահայտության միջոցով»,- նշվում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունում:

  • Կիսվել: