չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև

Հոկտեմբերի 6-ին Աստանայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնսուպաևի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առաջիկա միջոցառումների և փոխայցերի օրակարգը, փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ շփումների և փոխգործակցության շարունակականության վերաբերյալ՝ Հայաստանի  և Ղազախստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով:

  • Կիսվել: