հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Քաղաքական իշխանությունը պետք է հետևություն անի Վալոդյա Գրիգորյանի վրա զինված հարձակումից․ Մարուքյան

Քաղաքական իշխանությունը պետք է հետևություն անի Վալոդյա Գրիգորյանի վրա զինված հարձակումից․ Մարուքյան

«ԼՀԿ» ղեկավար Էդմոն Մարուքյանը  անդրադարձել է Մերձավանի կրակոցներին, որի հետևանքով սպանվել է Փարաքարի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, քրեական հետախուզության օպերլիազորը․

«Իրավապահ մարմինները միայն նրա համար չեն, որ հանցագործության դեպքից հետո ջանքեր գործադրեն բացահայտելու այն կատարողներին և ներկայացնեն արդարադատությանը:

Իրավապահ մարմինները նրա համար են, որ օպերատիվ աշխատանք կատարեն և կանխեն կազմակերպվող և նախապատրաստվող հանցագործությունները:

Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վ. Գրիգորյանի և նրա ընկերների վրա գիշերը տեղի ունեցած զինված հարձակումը:
Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի բնակիչներին։

Իրավապահ մարմինները պարտավոր են արագ բացահայտել, թե կատարողներին, թե նրանց հանցագործության մոտիվները: Քաղաքական իշխանությունը պետք է հետևություններ անի տեղի ունեցածի վերաբերյալ»:

  • Կիսվել: