Քաղաքական հայացքները հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Վարդան Ղուկասյանի մասին
Վարդան Ղուկասյանը մեղադրվում է Ռուսաստանին և Բելառուսին միանալու կոչի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երկրի հարաբերություններն ընդլայնելու վերաբերյալ քաղաքական հայացքները հայտնելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը խաթարելուն, ձերբակալելը, իհարկե, լուրջ մտահոգություններ է առաջացրել»:
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով:
Տեսանյութը՝ այստեղ:


