երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քաղաքացիության մասին օրինագծի քննարկումը հետաձգվեց

Քաղաքացիության մասին օրինագծի քննարկումը հետաձգվեց

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը:

Սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց .«Կառավարության ներկայացուցչի հետ մեր աշխատանքային քննարկումների արդյունքում պարզել ենք, որ նախագծի քննարկման հետ կապված դեռևս խնդիրներ կան, լրամշակված վերջնական տարբերակը դեռևս պատրաստ չէ»:

Կառավարության ներկայացուցիչ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, չէր ներկայացել նիստին: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առանց քվեարկության նախագծի քննարկումը հետաձգվեց 2 ամիս ժամկետով:

  • Կիսվել: