Քաղաքացին՝ ՀՀ ԱԽ քարտուղարին. «4 տարի 4 ամսում ազատագրված հողերը 40 օրում հանձնեցին»
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված 4/41 ընտրատեղամասում, որտեղ խորհրդարանական ընտրություններին քվեարկել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, միջադեպ է տեղի ունեցել։
Մասնավորապես, երբ Գրիգորյանը պատրաստվում էր զրուցել լրագրողների հետ, նրանց կողքով անցել է մի քաղաքացի, որը բողոք է հայտնել հանրապետության իշխանությունների քաղաքականության դեմ։
«Չորս տարի չորս ամսում ազատագրված հողերը քառասուն օրում հանձնեցին ու գնացին»,- ասել է քաղաքացին։


