չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քաղաքացիական աննձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը հանդուրժելի չէ որևէ դեպքում․ ՀՀ-ում ԵՄ դեսպան

Քաղաքացիական աննձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը հանդուրժելի չէ որևէ դեպքում․ ՀՀ-ում ԵՄ դեսպան

ԵՄ բարձր ներկայացուցիչն արել է իր մեկնաբանությունները, մենք նաև ուղիղ կապի մեջ ենք ԱԳՆ-ի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ խոսելով Արցախի վրա թուրք-ադրբեջանական հարձակման մասին:

 

Եվրոպացի պաշտոնյայի խոսքերով, իրենք շատ հստակ ասել են, որ քաղաքացիական աննձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը հանդուրժելի չէ որևէ դեպքում:

Դիտարկմանը, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն արձագանքում, դեսպանն ասաց, որ դա պետք է հարցնել իրենց:

Արդյո՞ք Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի: Վիկտորինը նշեց, որ դա որոշում է, որը պետք է կայացնեն 27 պետությունները միասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: