շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պուտինը ժամանեց Երևան

Պուտինը ժամանեց Երևան

Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նշենք, որ այս րոպեներին ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները ժամանում են նախագահական նստավայր, որտեղ նրանց դիմավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկած է 19 հարց:

Բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: