երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է իրավիճակն Արցախում

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է իրավիճակն Արցախում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարումը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ընդգծվել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների բոլոր նորմերի կատարման հրամայականը:

Գործակալությունը հավելում է, որ խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

  • Կիսվել: