կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն առեւտրատնտեսկաան կապերի ընդլայնման հարցեր

Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն առեւտրատնտեսկաան կապերի ընդլայնման հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 5-ին Սոչիում կքննարկեն էներգետիկ եւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը.«Թեհրանում հուլիսի 19-ին նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նախատեսվում է մանրամասն քննարկել ռուս-թուրքական բազմապլան համագործակցության թեմատիկան, ներառյալ առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման հեռանկարները եւ էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման ընթացքը։ Նկատի է առնված նաեւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակման շարունակումը»։

 

  • Կիսվել: