շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Պուտինն ինձ ասաց՝ «Չեմ կարող հավատալ, որ Դուք կարողացաք լուծել այս հակամարտությունը». Թրամփը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին

Պուտինն ինձ ասաց՝ «Չեմ կարող հավատալ, որ Դուք կարողացաք լուծել այս հակամարտությունը». Թրամփը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին

Գիտեք, թե ինչ էր տեղի ունենում Ադրբեջանում։ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց. «Չեմ կարող հավատալ, որ Դուք կարողացաք լուծել այս հակամարտությունը։ Մենք երկար ժամանակ փորձում ենք լուծել այն»։ Այս մասին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին:

«Եվ ես ասացի. «Մի անհանգստացեք, թողեք ես լուծեմ այս պատերազմը։ Ինձ ոչ մի օգնություն պետք չէ, ինձ օգնություն է պետք հենց ձեր պատերազմում»»,-շարունակել է նա:

Թրամփն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական կոնֆլիկտն և խոստովանել.․ «Ես հիմա մի փոքր հիասթափված եմ Պուտինից, և նա գիտի դրա մասին»։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: