հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ դեռ նախատեսված չեն

Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ դեռ նախատեսված չեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումները կարող են օպերատիվորեն կազմակերպվել անհրաժեշտության դեպքում։ Առայժմ ժամանակացույցում դրանք չկան, լրագրողներին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, ներկա պահին բարձր մակարդակով շփումներ ժամանակացույցում նախատեսված չեն։ Միեւնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, [նման շփումներ] կարող են հայտնվել, բավական արագ կարող են կազմակերպվել հեռախոսազրույցներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: