հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Պրոբլեմն այն է, որ 1999 թվի ահաբեկչությունը հաջողվել է, դրա համար չեք ասում՝ Նաիրի Հունանյանը քաղբանտարկյալ է. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Պրոբլեմն այն է, որ 1999 թվի ահաբեկչությունը հաջողվել է, դրա համար չեք ասում՝ Նաիրի Հունանյանը քաղբանտարկյալ է. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Եկեք մի պահ մտովի հետ գնանք 1999 թվական: Ենթադրենք, այդ ժամանակ Աննա Գրիգորյանը պատգամավոր է, և պատկերացնենք, որ կանխարգելվել է Նաիրի Հունանյանի ահաբեկչությունը: Եվ Աննա Գրիգորյանը գալիս է, ասում է՝ բայց չի գյուլլել, չէ՞, գյուլլելու գործընթաց չի եղել, կասեր՝ Նաիրի Հունանյանն էլ քաղբանտարկյալ է: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի այն դիտարկմանը, թե Բագրատ Սրբազանի և ընդդիմադիր նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանի մասնակցությամբ ձայնագրությունների շրջանակում որևէ սցենար չի քննարկվում իշխանություն վերցնելու մասին, որն ուղղորդվում է «գյուլլելով», և որ քննարկման ժամանակ գործածված «գյուլլել» բառը կապ չունի իշխանափոխության գործընթացի հետ:

«Պրոբելը ձեր գիտե՞ք՝ որն է: Պրոբլեմն այն է, որ չի հաջողվել այդ ահաբեկչությունը: Պրոբլեմն այն է, որ 1999 թվի ահաբեկչությունը հաջողվել է, դրա համար չեք ասում՝ Նաիրի Հունանյանը քաղբանտարկյալ է, իսկ սա չի հաջողվել, դրա համար ասում եք՝ իրենք քաղբանտարկյալ են: Բայց ձեր վարչապետի նախկին թեկնածուն ասում էր՝ Նաիրի Հունանյանենք մի խումբ ռոմանտիկներ են: Հիմա էլ ձեր ահաբեկչական խմբավորման աջակից կամ, չգիտեմ, ներգրավված մարդկանցից մեկն էլ ասում է՝ դա պիտի լինի լուսավորչական դիկտատուրա՝ ռոմիանտիզմից լուսավորչական դիկտատուրա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

Կալանավորվել է նաև «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանը: Նրա մեղադրանքը ևս առնչվում է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: