երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Փոշեկլանիչ ցանցեր չտեղադրող կառուցապատողների անունները անհատապես բարձրաձայնելու ենք. մարդը պետք է իմանա՝ ումից է տուն գնում. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցեր չտեղադրող կառուցապատողների անունները անհատապես բարձրաձայնելու ենք. մարդը պետք է իմանա՝ ումից է տուն գնում. Ավինյան

Այս շաբաթվա ընթացքում խնդրում եմ տալ այն կառուցապատողների ցանկը, որոնց նկատմամբ ամենաշատ արձանագրություններն են կազմվել աշխատանքների ընթացքում փոշեկլանիչ ցանցերի բացակայության համար: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մանրամասնելով.
 
«Մենք պարբերաբար երևանցիներին պետք է տեղեկացնենք մեր կառուցապատողների պարտաճանաչության մասին և կհնչեցնենք այն կառուցապատողների անունները, որոնք չարամտորեն շարունակում են խուսափել ցանցերի տեղադրումից: Կարծում եմ, դրանից հետո նրանք երկար կսկսեն մտածել:
 
Բոլորի անունները պետք է բարձրաձայնենք, անհատապես, որ մարդիկ իմանան՝ ինչ պատասխանատվությամբ ընկերություններ են, ինչ պատասխանատվություն ունեն քաղաքի նկատմամբ, ումից են տուն գնում»։ 

  • Կիսվել: