հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փոփոխվել է օդաչուի առավելագույն տարիքային շեմը

Փոփոխվել է օդաչուի առավելագույն տարիքային շեմը

Հուլիսի 30-ին ուժի մեջ մտնող փոփոխությունների համաձայն՝ Հայաստանում օդաչուի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 60 տարին, իսկ օդանավում մեկից ավել օդաչուի առկայության դեպքում՝ 65 տարին:

«Ավիացիայի մասին» օրենքում արդեն կատարված փոփոխություններով կանոնավոր և ոչ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրամադրումը, կասեցումը, դադարեցումը վերապահվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Նշենք, որ մինչև հուլիսի 30-ը գործող օրենսդրությամբ սահմանված է, որ օդանավի հրամանատարի, երկրորդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին: Օդանավի թռիչքի ժամանակահատվածում թռիչքային անձնակազմում նշված ավիացիոն մասնագետներից 60 տարին անց կարող է լինել միայն մեկը:

  • Կիսվել: