շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պոլիկլինիկայի անձնակազմը բողոքում է տնօրեն Աննա Սիսոյանին աշխատանքից ազատելու որոշման դեմ

Պոլիկլինիկայի անձնակազմը բողոքում է տնօրեն Աննա Սիսոյանին աշխատանքից ազատելու որոշման դեմ

Այսօր Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի ողջ կոլեկտիվը հենց պոլիկլինիկայի մոտ անցկացրեց բողոքի ակցիա։

Պատճառը Երևանի քաղաքապետարանի որոշումն է, համաձայն որի՝ աշխատանքից ազատել են պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանին: Պոլիկլինիկայի կոլեկտիվը փորձել է քաղաքապետարանից բացատրություն ստանալ՝ ինչո՞ւ է ազատվում տնօրենը: Միաժամանակ աշխատակիցները նամակով դիմել են ՀՀ վարչապետին, Երևանի քաղաքապետին, պատգամավորներին և Մարդու իրավունքների պաշտպանին:

  • Կիսվել: