չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Փոխնախարարները մտքեր են փոխանակվել Հայաստան-Գանա հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված քայլերի շուրջ

Փոխնախարարները մտքեր են փոխանակվել Հայաստան-Գանա հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված քայլերի շուրջ

Հոկտեմբերի 15-ին Կամպալայում՝ Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գանայի ԱԳ նախարարի տեղակալ Ջեյմս Գյակի Քիսոնի հետ:
 
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Գանա հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել բազմակողմ ձևաչափերում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:
 
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում տարածաշրջանային վերջին զարգացումները: 
 
Անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքներին և ՀՀ կառավարության տեսլականին:
 

  • Կիսվել: