ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է  ուսումնասիրել 44-օրյա պատերազմի հանգամանքները, ընթացքը և պատժել մեղավորներին․ Սամվել Բաբայան

Պետք է  ուսումնասիրել 44-օրյա պատերազմի հանգամանքները, ընթացքը և պատժել մեղավորներին․ Սամվել Բաբայան

Արցանի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետք է  ուսումնասիրել 44-օրյա պատերազմի հանգամանքները, ընթացքը և պատժել մեղավորներին։

«Որևէ մեկը չի ցանկանում իր վրա մեղք վերցնել։ Կարո՞ղ եք ասել՝ 1992թ.-ին ո՞վ էր մեղավոր, որ Շահումյան, Մարտակերտ այդ գյուղերը հանձնեցինք։ Մինչև այսօր չգիտեք չէ՞, հիմա էլ է նույնը։ Այն ժամանակ էլ իրար վրա էին պաս տալիս, թե ով է մեղավոր։ Պետք է հիմա գործերը ստուգենք և հասկանանք՝ ով պետք է որոշում կայացներ, հրաման արձակեր, դիմեր վերադասին, որ չի կատարել իր պարտականությունը, նա էլ մեղավորն է»,-նշեց Սամվել Բաբայանը։

Անդրադառնալով հարցին, թե սահմանազատման գործընթացի հետ կապված ինչ խնդիրներ կարող են լինել, Սամվել Բաբայանը նկատեց՝ առաջին հերթին պետք է Արցախի հարցը լուծվի, վերականգնվի տարածքային ամբողջականությունը, նոր միայն անցնել սահամանազտման հարցին։
«Եթե Ադրբեջանը դա չի ընդունում, ուրեմն որևիցե խնդիր պետք չէ քննարկել։ Տավուշի հետ կապված կան խնդիրներ, եթե իրոք լինի դեմարկացիա։ Այնտեղ ահագին տարածքներ կան, որ մերն է իրենց ձեռքին և հակառակը։ Դա էլ է խնդիր՝ ավելի շատ մենք ենք շահում, թե նրանք»,-նշեց Սամվել Բաբայանը։
 
Բայբայաննը նաև նշեց, որ  սահմանը 2-3 անգամ երկարել է, չհաշված՝ Թուրքիայի սահմանը: 
 

« Դա հանգեցրել է այն բանին, որ մարդ էլ չկա սահմանին կանգնեցնելու: Դրա համար պետք է բանակ կառուցել, գլուխ կախել, ատամները սեղմել ու կառուցել պրոֆեսիոնալ բանակ:

Հեքիաթը, որ պատմում են, թե փող չունենք, էս չունենք, էն չունենք… փող չունեք, գերի հանձնվեք, հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն: Ինչ խոսում ենք, ասում են փող չունենք»,- ասաց Բաբայանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: