շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պնդումը, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ. Նիկոլ Փաշինյան

Պնդումը, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ. Նիկոլ Փաշինյան

Պնդումը, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ։ Այդ սահմանը կա, և այն խախտված է Ադրբեջանի կողմի, որը երկու փուլանի ագրեսիա է իրականացրել։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում պատասխանելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին հարցին։

"Մենք ուսումնասիրել ենք, թե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանների և քարտեզների ինչ իրավական հիմքեր կան։ Եվ մենք առաջարկել ենք, որ այս հենքի վրա իրականացվի դեմարկացիա և դլիմիտացիա։ Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները ԱՊՀ ձևավորման հռչակագրով և հետագայում համապատասխան վավերագրով ճանաչվել են",- նշեց նա։

  • Կիսվել: