հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Փեզեշքիանն ընդգծել է իրանցի և հայ ժողովուրդների միջև խոր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերը

Փեզեշքիանն ընդգծել է իրանցի և հայ ժողովուրդների միջև խոր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորանքներ է հղել Հայաստանի նախագահին, վարչապետին և ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված առանձին ուղերձներում Փեզեշքիանն ընդգծել է իրանցի և հայ ժողովուրդների միջև խոր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերը։

Խաչատուրյանին ուղղված իր ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարության ներքո երկկողմ հարաբերությունների խորացման և ամրապնդման գործընթացը կշարունակվի՝ հիմնվելով ընդհանուր շահերի և ռազմավարական նպատակների վրա։

Փաշինյանին ուղղված իր ուղերձում Իրանի նախագահը նշել է վերջին տարիներին Իրան-Հայաստան հարաբերությունների դինամիկ զարգացումը տարբեր քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

Իրանի նախագահը լավատեսություն է հայտնել, որ երկու երկրների պաշտոնյաների նվիրվածության և համագործակցության բազմաթիվ հնարավորությունների շնորհիվ այս դրական միտումը կշարունակվի՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

  • Կիսվել: