շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պետք է զուսպ վերաբերվել «առաջնորդների հայտարարությունների» մասին հրապարակումներին և կողմնորոշվել միայն պաշտոնական աղբյուրներով․ Պեսկովը մեկնաբանել է նոր փաստաթղի արտահոսքը

Պետք է զուսպ վերաբերվել «առաջնորդների հայտարարությունների» մասին հրապարակումներին և կողմնորոշվել միայն պաշտոնական աղբյուրներով․ Պեսկովը մեկնաբանել է նոր փաստաթղի արտահոսքը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցցանցերում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ սահմանազատման վերաբերյալ "հայտարարության" տեքստը, կոչ է արել զուսպ վերաբերվել նման "հրապարակումներին"։

"Ընդհանուր առմամբ, դա այնքան փխրուն նյութ է, եւ այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այդ իրավիճակի կարգավորման համար, որ պետք է շատ զուսպ վերաբերվել նման աղմկոտ հրապարակումներին եւ պետք է կողմնորոշվել միայն պաշտոնական աղբյուրներով", - հայտարարել Է Պեսկովը ՝ պատասխանելով նախօրեին սոցցանցերում հայտնված եռակողմ հայտարարության տեքստը մեկնաբանելու խնդրանքին:

Հիշեցնենք՝ մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Ստեղծված իրավիճկաի հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

Նախօրեին համացանցում տարածվեց փաստաթուղթ, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ըստ փաստաթղթի՝ առաջարկվում է ստեղծել համատեղ հանձնաժողով, քննարկելու հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: