երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Պետք է նոր Սահմանադրություն ընդունել, որովհետև բաներ կան, որ կեսից կիսվենք էլ, չենք կարող անել՝ գործող Սահմանադրության պատճառով. Նիկոլ Փաշինյան

Պետք է նոր Սահմանադրություն ընդունել, որովհետև բաներ կան, որ կեսից կիսվենք էլ, չենք կարող անել՝ գործող Սահմանադրության պատճառով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում դատական համակարգի պրոբլեմները շատ ավելի խորն են, քան պատկերացնում ենք, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր դատական ու, ընդհանրապես, մեր պետական համակարգում, մեր երկրում պրոբլեմներ շատ կան»,- ասաց նա՝ վստահեցնելով, թե ոչ մեկն իրենց չափ չի տիրապետում երկրի պրոբլեմներին։

Փաշինյանը վստահեցրեց՝ իրենք գիտեն լուծումները, այլ բան, որ լուծումները չեն կարող արագ լինել։

Նա պնդեց՝ պետք է անպայման նոր Սահմանադրություն ընդունել։

«Որովհետև բաներ կան, որ կեսից կիսվենք էլ, չենք կարող անել՝ գործող Սահմանադրության պատճառով»,- նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: