երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Պետք է կանխել Փաշինյանի հարձակումը վեհարանի վրա. պատգամավոր

Պետք է կանխել Փաշինյանի հարձակումը վեհարանի վրա. պատգամավոր

Պետք է կանխել Փաշինյանի հարձակումը վեհարանի վրա եւ ուղղակի թույլ չտալ դա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները:

«Մի փորձ արեցին, եւ տեսան, որ մարդիկ ինքնաբուխ եկան, հավաքվեցին եւ դրա համար իրենք իրենց գրոհի ծրագիրը հետաձգեցին: Կփորձի իհարկե, սակայն ժողովրդական պատը թույլ չի տա, որ մեր ինքնության սյուներից ամենակարեւորներից մեկը պղծվի»,-ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ 3 թեմի առաջնորդ կալանավորված է, եւ ենթադրում է, որ Փաշինյանը արդեն ճակատային հարձակման կգնա:

«Փաշինյանի հզորությունը վարչական ապարատն ու իրավական ապարատն է, տեսանք, թե ովքեր էին Օհանավանում»,-ասաց նա:

  • Կիսվել: