Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ապրանքների և ծառայությունների առևտրի խոչընդոտների վերացման վրա. Պուտին
Ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է: Եվրասիական միության շրջանակներում ինտեգրման գործընթացները առավել բարենպաստ ազդեցություն են ունենում մասնակից երկրների տնտեսությունների աճի վրա և նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը: ԵվրԱզԷս-ի պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն շարունակում է աճել, ավելանում է արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրանքը»,-Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում իր ելույթի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նաև խոսել է առկա խոչընդոտներից, մասնավորապես՝ ընդգծել է, որ անդամ երկրների առաջ նոր մարտահրավերներ կան, և պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել, օրինակ, ապրանքների ու ծառայությունների առևտրի խոչընդոտների վերացման վրա, որոնք առկա են շուկայի տարբեր ոլորտներում։
ՌԴ նախագահն առաջնահերթությունների թվում նշել է է նաև ֆինանսական ոլորտում համամիութենական կարգավորման ներդրումը:
«ԵվրԱզես-ի ֆինանսական շուկայի վերաբերյալ փաստաթուղթը կդառնա ճանապարհային քարտեզ բանկային ու ապահովագրական ծառայությունների, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ ընդհանուր կանոնների մշակման ու հաստատման համար»,-ասել է նա։