չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պետք չի գործընկերությունը շփոթել ամուսնության հետ. Փաշինյան (տեսանյութ)

Պետք չի գործընկերությունը շփոթել ամուսնության հետ. Փաշինյան (տեսանյութ)

«Պետք չի գործընկերությունը շփոթել ամուսնության հետ, և հակառակը՝ ամուսնությունը շփոթել գործընկերության հետ»,- ԱԺ կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե «խաղաղության պայմանագրի նախաստորագրումը գրեթե անհնարին էր դիտարկվում, բայց ստացվեց, բալասնավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը նույնպես բարդ է, ինչո՞ւմն է այս ամենի հաջողության գաղտնիքը»։

Փաշինյանը նշեց, որ կայացրել են ռազմավարական որոշում, որ հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Նա հայտնեց, որ նոր միջուկային ռեակտոր կառուցելու թեմայով երկխոսություն ունեն 5 գործընկերոջ հետ. «Այդ խոսակցությունը գործնական է, փորձագետների խմբերն այցելել են կամ կայցելեն տարբեր տեղեր՝ տեսնելու, ուսումնասիրելուի։ Բայց մյուս կողմից էլ՝ առաջիկա 1-2 տարում պետք է որոշում կայացնենք, պայմանագիր կնքենք։ Եվ այդ որոշում կայացնելն ու պայմանագիր կնքելը չի ունենալու  աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական ենթատեքստ։

Մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր, ուզում ենք առավել լավ գնով, անվտանգ տեխնոլոգիայով։ Խնդրում եմ՝ ոչ ոք սրա տակ աշխարհաքաղաքականություն չփնտերի»։ 

  • Կիսվել: